Վարչապետ. Հիփոթեքի մարման ժամկետները երկարաձգելու վրա աշխատում ենք![]() 16 հուլիսի 2018 - 13:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, ասել է, որ կառավարությունն աշխատում է բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրով հիփոթեքային վարկի մարման ժամկետները երկարաձգելու ուղղությմաբ: Նա ասել է, որ տոկոսադրույքը իջեցնելու են «աննախադեպ ցածր մակարդակի», ինչպես նաև մշակելու են կանախավճարի ավելի ճկուն համակարգ՝ մատչելիությունը մեծացնելու նպատակով: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախատեսվում է երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսադրույքը գործող 9-9,5%-ից իջեցնել 7-7,5%-ի: «Մենք այստեղ կունենանք հիփոթեքային վարկի աննխադեպ ցածր տոկոսադրույք: Կնվազեն նաև կանխավճարները. երիտասարդ ընտանիքների համար կանխավճարը գործող 30%-ից կիջնի 20%-ի, զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրի դեպքում 10% կսահմանվի», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ զինծառայողներին առանց տոկոս վարկեր են տրվում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |