Արմեն Մարտիրոսյան. Եթե ուժային կառույցներն ուզեն, քաղուժերը կաշառք չեն բաժանի16 հուլիսի 2018 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Եթե ուժային կառույցները ցանկանան, քաղաքական ուժերը գումար, այն է՝ կաշառք չեն բաժանի։ Այդ մասին ԸՕ քննարկումների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա հաոզմամբ, ԱԱԾ-ն մեկ առ մեկ ճանաչում է բոլոր թաղամասերում կաշառք բաժանողներին, նույնիսկ՝ կոշիկի չափերով։ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն իր հերթին հիշեցրել է, որ նախորդ գումարման խորհրդարանում 131 պատգամավորներից 14-ն էին կանայք, ընդհանուր պատգամավորների թվի 11 տոկոսը։ «Սա այն դեպքում, երբ Հայաստանում ընտրողների 52 տոկոսը կանայք են»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: «Քվոտայով հնարավոր է խնդիրը լուծել։ Հանրությունը չի ընկալում կին քաղաքական գործիչներին։ Շատ դեպքերում կանանց ու տղամարդկանց դատում են այլ կերպ։ Կանայք, որպես արդյունք, քաղաքականությամբ չեն զբաղվում։ Արդյունքում ունենում ենք այն պատկերն, ինչ ունենում ենք»,- հավելել է նա։ Քննարկմանը ներկա ՕԵԿ ներկայացուցիչ Կարինե Սարգսյանն էլ նկատել է, որ ընտրությունների հանդեպ վստահության բարձրացման խնդիր ունենք։ «Կարևորում ենք մեկ քվեաթերթիկ ունենալու հարցը, որովհետև եղել են դեպքեր, երբ մեր քվեաթերթիկն ընտրողին չի տրվել։ Բացի այդ, ուզում ենք բարձրաձայնել ոչ հաշվառման վայրում քվեարկությունների մասին։ Մարդիկ, ովքեր վերջին պահին դատարանի թղթով գալիս են լրացուցիչ ցուցակներով ընտրելու, որպես կանոն՝ լինում են ուղղորդված ընտրողներ»,- ասել է նա։ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը քննարման ավարտին նշել է, որ ընտրակեղծիքների համար նախատեսվող պատժաչափերը համարժեք չեն այն վնասին, որ ունակ են դրանք հասցնել։ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները քննարկումներ են սկսել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձևավորել են աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |