ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները թիկունքային ապահովման հարցեր կքննարկեն Մինսկում![]() 16 հուլիսի 2018 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության ներկայացուցիչները հուլիսի 17-19-ը Մինսկում կմասնակցեն զինված ուժերի թիկունքային ապահովման հարցերով աշխատանքային հանդիպմանը: Հանդիպումը կանցկացվի Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2018թ. ծրագրի համաձայն, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: ԶՈւ թիկունքի վարչությունն իր ծառայությունների միջոցով իրականացնում է զինծառայողին տրվող սննդից, հագուստից, զանազան նյութական ապահովումներից մինչև տարատեսակ ռազմական տեխնիկայի ապահովումը վառելիքով: Թիկունքային ապահովումն իրականացվում է կառավարության որոշումներով հաստատված նորմերի համաձայն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |