Aston Martin-ը ինքնակառավարվող լյուքսային ինքնաթիռի կոնցեպտ է ներկայացրել17 հուլիսի 2018 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Aston Martin-ը, Քրենֆիլդի համալսարանը, Cranfield Aerospace Solutions-ը և Rolls-Royce-ը ներկայացրել են Volante Vision Concept թռչող տրանսպորտային միջոցի կոնցեպտը: Ինքնակառավարվող ինքնաթիռն ուղղահայաց թռիչքով և վայրէջքով (VTOL) կարող է 3 ուղևոր փոխադրել: Ինքնաթիռը նախատեսված է բարձր աստիճանի հարմարավետությամբ թռիչքների համար քաղաքներում և քաղաքամերձ բնակարաններում, գրում է «Վեդոմոստին»: Aston Martin-ը մշակել է դիզայնը, Rolls-Royce-ը՝ հիբրիդային էլեկտրական ուժային կայանքը, Քրենֆիլդի համալսարանը և Cranfield Aerospace Solutions-ը՝ էլեկտրոնիկան, այդ թվում ավտոպիլոտն ու էլեկտրական համակարգերը: Քաղաքների բնակչությունը շարունակում է աճել, խցանումները ևս չեն պակասելու, կարծում է Aston Martin-ի գլխավոր տնօրեն Էնդի Փալմերը: Օդային փոխադրումներն ապագայի տրանսպորտի կարևորագույն մասն են լինելու, կարծում է նա: «Մենք քաղաքային տրանսպորտի զարգացման նոր փուլի սկզբում ենք, ուղղահայաց շարժունակությունն այլևս ֆանտազիա չէ»,-կարծում է Aston Martin-ի դիզայնի գծով տնօրեն Մերեկ Ռայքմանը: Ճոխ ինքնաթիռի կոնցեպտն առավելագույնս համադրում է արվեստն ու տեխնոլոգիաները, ասում է նա: Նախագծի տեխնիկական մանրամասները չեն հրապարակվում: Aston Martin-ը, լինելով սպորտային ավտոմեքենաների արտադրող, ձգտում է ընդլայնել գործունեությունը և ներկայանալ որպես լյուքսային բրենդ՝ թողարկելով արագընթաց մոտորանավակներ և դիզայներական պայուսակներ: Ուղղահայաց թռիչքով և վայրէջքով ավիատաքսիի և մասնավոր օգտագործման ինքնաթիռների մշակմամբ են զբաղվում ավիաարտադրության առաջատարներն ու բազմաթիվ սկսնակ ընկերություններ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |