Արզնու համայնքապետը հրաժարական է տվել

Արզնու համայնքապետը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը, հայտնում է ՀՀ Կոտայքի մարզպետարանը:

«Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով: Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն», - մասնավորապես նշվում է մարզպետարանի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, հրաժարական էր տվել նաև Կոտայիք մարզի Հրազդան համայնքի ղեկավարԱրամ Դանիելյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---