Ալեքսիս Օհանյան. Սերենայի համար ամեն ինչ նոր է սկսվում17 հուլիսի 2018 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Հայազգի ամերիկաբնակ գործարար, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որն ամուսնացած է թենիսի նախկին աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի հետ, հայտարարել է, թե վախենում էր, որ Սերենան ողջ չի մնա 2017-ին դստեր ծննդաբերությունից հետո: Այդ մասին Օհանյանը գրել է Instagram-ի իր էջում: «Դստերս ծնվելուց մի քանի օր անց ես համբուրեցի կնոջս վիրահատությունից առաջ, և ոչ ոք չգիտեր, կվերադառնա նա մեզ մոտ, թե ոչ: Մենք ուզում էինք, որ նա ապրի, 10 ամիս անց նա կրկին խաղում էր Ուիմբլդոնի եզրափակչում»,-գրել է Օհանյանը: «Սերենան շուտով կգրկի իր ամենակարևոր մրցանակը, որը նրան տանն է սպասում։ Մեր ընտանիքը վստահ է՝ նա դեռ շատ մրցանակներ կնվաճի։ Իր համար ամեն ինչ նոր է սկսում։ Եվ ես չեմ կարող լինել ավելի հպարտ, քան հիմա եմ»,- գրել է նա։ Հուլիսի 14-ին Սերենա Ուիլյամսը զիջեց գերմանացի Անգելիկա Կերբերին Ուիմբլդոնի մրցաշարի երափակաիչ խաղի 2 սեթում: Ուիլյամսն ու Օհանյանն ամուսնացել են 2017-ի նոյեմբերին Նոր Օրլեանում: Նույն տարվա սեպտեմբերի 1-ին ծնվեց նրան դուստրը՝ Ալեքսիս Օլիմպիան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |