ՀՀ-ի պետկառավարման ոլորտում մտադիր են բլոկչեյն տեխնոլոգիաներ կիրառել17 հուլիսի 2018 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը մտադիր է բլոկչեյն տեխնոլոգիաներ կիրառել Հայաստանի պետական կառավարման ոլորտում. հարցը քննարկվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի՝ Bitfury տեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպումը նախաձեռնել էր «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը՝ ներկայացնելու «Ներածություն ապակենտրոնացված ռեգիստրի (բլոկչեյն) տեխնոլոգիայի մասին» խորհրդատվական-կրթական ծրագիրը, որը նախատեսված է համապատասխան քաղաքացիական ծառայողների համար և իրականացվելու է այդ ոլորտում լուծումների մշակման և կիրառման գործնական փորձ ունեցող միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Ներկայացվել են պետական կառավարման և բիզնեսի ոլորտում բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման առավելությունները և մի շարք երկրներում Bitfury ընկերության իրականացրած գործնական նախագծերը։ Անդրադարձ է եղել թափանցիկության հասնելու բլոկչեյն տեխնոլոգիաների հիմնական առավելություններին, տվյալների անվտանգությանը, տեխնոլոգիական առանձնահատկություններին, տարբեր ոլորտներում նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին։ Բլոկչեյն եզրույթը կիրառվել և նկարագրվել է 1991 թվականին. ցանկացած տեղեկություն ապահով պահելու համար նախատեսված մեխանիզմը՝ բլոկերի շղթան, ավելի հայտնի դարձավ, երբ Սատոշի Նակամոտոն ներմուծեց բիթքոին թվային արժույթը։ Այդ պատճառով էլ առհասարակ բլոկչեյն տեխնոլոգիան ասոցացվում է կրիպտոարժույթի։ Բլոկչեյնն ավելին է, քան կրիպտոարժույթները պահպանելու «տարածք»։ Ժամանակի ընթացքում այն գրավեց մարդկանց ուշադրությունը և սկսեց օգտագործվել բժշկական գրառումների, էլեկտրոնային նոտարային համակարգերի, հարկեր հավաքելու և այլ գործընթացների համար։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |