Վարչապետը խորհրդական և փոխնախարար է նշանակել![]() 17 հուլիսի 2018 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, հուլիսի17-ին Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Համապատասխան որոշումը տեղադրված է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման E-gov.am հարթակում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մեսրոպ Առաքելյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով», - մասնավորապես նշված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Հակոբ Ավագյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |