Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհը վերանորոգվել է

Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհը վերանորոգվել է

PanARMENIAN.Net - Ստեփանակերտ-Այգեստան-Վանքի խաչմերուկ-Դրմբոն 50 կմ-ոց ճանապարհն առանձին հատվածներով ըստ անհրաժեշտության վերանորոգվել է և ասֆալտապատվել:

ԱՀ քաղաքաշինության նախարարությունը մանրամասնել է, որ 50 կմ-ոց միջշրջանային ճանապարհի մոտ 30 կմ-ն արդեն ասֆալտապատ է: Աշխատանքն իրականացվել է 2018-ի ծրագրով` պետական բյուջեի միջոցների հաշվին, հայտնում է «Արցախպրեսը»:

Դրմբոնի հատվածում այս ճանապարհը միանում է Վարդենիս-Մարտակերտ միջպետական մայրուղուն: Արցախ այցելողները Ստեփանակերտ կամ Գանձասար հասնելու համար կերթևեկեն ոչ միայն բարեկարգ մայրուղով, այլև էապես կկրճատեն ժամանակը:

Բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքները Քաղաքաշինության նախարարության պատվերով իրականացրել է «Քարավան» ՍՊԸ-ն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---