Հայրապետյան. Եթե ԱԱԾ պետը առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում՝ ես չեմ առաջադրվի17 հուլիսի 2018 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ եթե ՀՀ ազգային անվտանգության պետ Արթուր Վանեցյանը ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար հավակնություններ ներկայացնի, ապա ինքն այլևս չի առաջադրվի այդ պաշտոնում, հայտնում է Football365.am-ը: «Եթե Արթուր Վանեցյանը ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ապա իմ կարծիքով դա լավագույն լուծումը կլինի: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է. նրա ղեկավարությամբ պայմանավորված խաղերը կբացառվեն», - ասել է Հայրապետյանը: Նա անդրադարձել է նաև ֆեդերացիայի ակումբների՝ իր դեմ արված հայտարարություններին: «Ակումբների ղեկավարներն իմ դեմ վայնասուն են բարձրացրել: Սա միշտ եղել է: Ինձ մեղադրում են սեփականությունս տալ-չտալու մեջ, ակումբի անուն գրանցելու մեջ, մինդեռ նրանց կողմից նշված հարցերում օրենքի կետ չկա: Իմ սեփականությունն է կուզեմ կտամ, չեմ ուզի չեմ տա», - ասել է նա: Նա նաև նշել է, որ հրաժարական չի տալիս, և «մամուլում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»: Ավելի վաղ, ՀՖՖ մի շարք ակումբներ Հայրապետյանի գործունեության դեմ հայտարարություններ էին տարածել: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ կարող է դիմել սպորտային արբիտրաժային դատարան՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողությունների և դրա նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ առնչություն ունեցող «Ավանի Ակադեմիա» ֆուտբոլային ակումբի ստեղծման հետ կապված: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որտեղ նույնպես դժգոհել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքից: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել |