ԶԼՄ. Զիդանը մտադիր է հետևել Ռոնալդուի օրինակին և «Յուվենտուս» տեղափոխվել![]() 18 հուլիսի 2018 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է ընդունել Թուրինի «Յուվենտուսում» աշխատանքի անցնելու հրավերը: Ֆրանսիացի մասնագետին առաջարկել են զբաղեցնել սպորտային հարցերով ակումբի խորհրդատուի պաշտոնը, գրում է Lenta.ru-ն Libertad Digital-ի վրա հղումով: Ակնկալվում է, որ Զիդանը կմիանա «Յուվենտուսին» հոկտեմբերին: Ռոնալդուն «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել հուլիսի 10-ին: Հարձակվողի աշխատավարձն Իտալիայում տարեկան 30 մլն եվրո կկազմի: Կողմերի միջև պայմանագիրը ստորագրվել է 4 տարով: Զիդանը, որը գլխավորում էր «Ռեալը» 2016-2018թթ., հեռացավ ակումբից մայիսին: Ըստ իսպանական AS պարբերականի, Զիդանը հեռացավ թիմից Ռոնալդուի պայմանագրի երկարացման հետ առաջացած խնդիրների պատճառով: Որպես ֆուտբոլիստ Զիդանը հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում 1996-2001թթ.: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |