Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից

PanARMENIAN.Net - Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից իր դիմումի համաձայն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Միքայել Արզումանյանը ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել հունիսի 27-ին:

Ավելի վաղ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել էր վարչապետի մոտ քաղաքական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ բացատրություններ տալու համար, քանի որ տեղեկություններ էին տարածվել, որ նա մասնակցում է Արցախում քաղաքական որոշ զարգացումների:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը պահանջող «Արցախյան զարթոնք» խումբը լուսանկար էր տարածել համացանցում, գրառում կատարելով, թե իրենց է միացել գեներալ Միքայել Արզումանյանը և նա ներկա է լինելու հուլիսի 7-ին Բակո Սահակյանի դեմ կազմակերպվող հանրահավաքին:

«Վարչապետը պահանջել է բացատրություններ և կարող եմ վերահաստատել վարչապետի այն տեսակետն ու դիրքորոշումը, որ զինվորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, ինչը նաև օրենքն է ասում, իսկ զբաղվելու դեպքում խստագույնս կպատժվեն»,- ասել էր վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---