Մեքսիկայում մտադիր են օրինականացնել մարիխուանան. Պայքարելու են թմրամաֆիայի դեմ![]() 18 հուլիսի 2018 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կքննարկի երկրում բռնության դեմ պայքարի նպատակով թմրանյութերի օրինականացման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Օլգա Սանչես Կորդերոն, որը կառավարության կազմում ստանձնելու է ներքին գործերի նախարարի պաշտոնը: «Երբ մենք հանդիպում ունեցանք ներքին գործերի նախարարության վերակազմավորման հարցով, ընտրված նախագահը գիտեր իմ բոլոր մամուլի ասուլիսների, առաջին հերթին` թմրանյութերի ապաքրեականացման վերաբերյալ իմ հոդվածների մասին: Նա ինձ ասաց. «Քարտ բլանշ՝ ահա այն ամենը, ինչ կարող է անհրաժեշտ լինել երկրում խաղաղության հասնելու համար, մենք բանավեճ կսկսենք», - ասել է Կորդերոն հարցազրույցում, հայտնում է Lenta.ru-ն Milenio-ի վրա հղումով: Կորդերոն հավելել է, որ Օբրադորը խոստովանել է, որ Մեքսիկան ընկղմված է բռնության մեջ, որի դեմ պետությունն անզոր է: 2017-ին Մեքսիկայում մոտ 29.000 սպանություն է կատարվել, որոնց մեծամասնության համար պատասխանատու է թմրադեղերի մաֆիան: Օբրադորը Մեքսիկայի նախագահ է ընտրվել հուլիսի 1-ին, իսկ պաշտոնը կստանձնի 2018-ի դեկտեմբերի 1-ից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |