Բնության հատուկ պահպանվող տարածքներում աշխատողների աշխատավարձը միջինը 50%-ով բարձրացել է

Բնության հատուկ պահպանվող տարածքներում աշխատողների աշխատավարձը միջինը 50%-ով բարձրացել է

PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարարության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները սպասարկող ՊՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են միջինը 50%-ով, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը;

Զգալիորեն բարձրացվել է հատկապես անտառապահների աշխատավարձերը։ ՊՈԱԿ-ների աշխատակիցների համար ձեռք են բերվել նաև առողջության ապահովագրության ծառայություններ։

Նշվում է, որ այս միջոցառումները կնպաստեն բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմի ուժեղացմանը՝ խթանելով աշխատակիցների գործառույթների արդյունավետ և բարձր պատասխանատվությամբ կատարումը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---