ԱՄՆ դեսպան. Դեռ վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը![]() 18 հուլիսի 2018 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը կարծում է, որ դեռևս վաղ է հայտարարել նոր խոշոր ներդրումների մասին: «Կոռուպցիան և բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Հայաստանի կառավարության կողմից կոռուպցիայի դեմ ուղղված աշխատանքը, հավասար պայմանների ապահովումը շատ ողջունելի են Միացյալ Նահանգների ներդրողների համայնքի կողմից», - լրագրողների հետ զրույցում ասել է Միլսը, հայտնում է Aysor.am-ը: Նրա խոսքով` «դեռևս վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը կամ դրանք սկսելը Հայաստանում»: «ԱՄՆ գործարար համայնքի կողմից մենք շատ հարցումներ ենք ստանում այստեղ առկա հնարավորությունների մասին: Ներդրողները ցանկանում են տեսնել՝ արդյոք կառավարությունը հետամուտ է լինելու կոռուպցիայի դեմ պայքարի քայլերում, հետաքննությունները, որոնք սկսվել են, ինչպե՞ս է դրանց ընթացքը ապահովվելու, դրանց համապատասխանությունը օրենքի պահանջներին», - նշել է ԱՄՆ դեսպանը: Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ և Կանադա կատայած այցի արդյունքում տարբեր ընկերությունների և կառույցների հետ ՀՀ-ում $30,5 մլն-իներդրումների պայմանավորվածություն է ձեռք բերվել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |