Իտալիայի նախագահը՝ Բաքվում. ԼՂ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով![]() 18 հուլիսի 2018 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Իտալիան ԵԱՀԿ-ն նախագահելու շրջանակներում կաջակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին Բաքվում հայտարարել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում: «Մենք ցանկանում ենք, որ բանակցային ձևաչափը փոխելու փոխարեն, հակառակը, բանակցություններում գտնվեն նոր ուղիներ, որոնք տարածաշրջանում անվտանգություն կապահովեն: Ուստի, ըստ իս, այդ հակամարտությունը պետք է լուծվի ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով», - ասել է Իտալիայի նախագահը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Նա հավելել է նաև, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի կայուն, երկարատև և միջազգային իրավունքի շրջանակներում: Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում չկա առաջընթաց, ապա դրա մեղավորները ոչ թե համանախագահներն են, այլ Ադրբեջանը: Քոչարյանը նաև ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը չի կարող պարտադրելԱդրբեջանին չկրակել, քանի որ դրա մանդատն այլ է: «Մինսկի խմբի համանախագահությունը չունի պարտադրելու մանդատ, դա միշտ պետք է հիշեցնենք։ Առ այսօր նրա մանդատն այլ բանում է՝ փորձել կողմերի դիրքորոշումները մերձեցնել և այնպես անել, որ հակամարտող երկրները չվերսկսեն ռազմական գործողությունները», - նշել է Քոչարյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |