ՄԹ Լորդերի պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին19 հուլիսի 2018 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատը հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում: Հուլիսի 11-ին փաստաթղթին հավանություն էր տվել Միացյալ Թագավորության Համայնքների պալատը: Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան,Էստոնիան, Լեհաստանը և Լյուքսեմբուրգը: Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները Մարգարայի անցակետը կապիտալ նորոգվել է․ ՊԵԿ նախագահն ու ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը ԱԳ փոխնախարար․ Բաքվի հետ տարաձայնություններ դեռ կան, բայց Երևանը հուսով է՝ կհաջողվի հասնել միասնական տեքստի Կոստանյանն ասել է, որ պաշտոնական Երևանը պատրաստակամ է հարաբերությունները կարգավորել |