Բաբլոյան. Եթե ադրբեջանական կողմը դիմի ագրեսիայի, դա լրջագույն վտանգ կլինի տարածաշրջանի հետագա զարգացման համար19 հուլիսի 2018 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Եթե ադրբեջանական կողմը դիմի ագրեսիայի, դա լրջագույն վտանգ կլինի տարածաշրջանի հետագա կայուն զարգացման համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ, Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի հետ հանդիպմանը: ԱԺ նախագահի խոսքով՝ եթե ադրբեջանական կողմը դիմի ագրեսիվ գործողությունների, ապա դա վերջ կդնի ժողովրդավարությանը թե՛ Հայաստանում, և թե՛ առհասարակ տարածաշրջանում: Արա Բաբլոյանը վերահաստատել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակում: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Վայլերի ջանքերն ու հետևողական աշխատանքը ինչպես երկկողմ հարաբերությունների օրակարգն առավել հարստացնելու, այնպես էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու հայանպաստ գործունեություն իրականացնելու հարցում: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հայ-գերմանական փոխգործակցությունն այսուհետ ևս շարունակելու է զարգանալ ու ընդլայնվել: Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովն աջակցում է բոլոր այն գործընթացներին, որոնք անհրաժեշտ են պետականաշինության ու հասարակության զարգացման համար: «Հայաստանը ժողովրդավարության զարգացման առումով տարածաշրջանում մի շարք երկրներից տարբերվում է», - նշել է Արա Բաբլոյանը և մտահոգություն հայտնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանի նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինուժի կուտակումների կապակցությամբ: Ալբերտ Վայլերն իր հերթին կարևորել է հայ-գերմանական կապերի առավել զարգացումն ու խորացումը մի շարք ոլորտներում՝ այս հարցում ընդգծելով տարբեր մակարդակներում փոխայցերի դերը: Պատգամավորը ողջունել է այն փաստը, որ Հայաստանում վերջին զարգացումները խաղաղ ճանապարհով ընթացան, ինչը, նրա խոսքով, դրական գնահատականի է արժանացել միջազգային ասպարեզում: Անդրադառնալով ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխմանը՝ Ալբերտ Վայլերն այս գործընթացում աջակցության և փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել, ինչը ողջունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը: Գերմանացի պատգամավորի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները պետք է իրականացվեն ոչ հապճեպ և կենսունակ լինեն ապագայի համար: Այս համատեքստում Արա Բաբլոյանը փաստել է, որ մեր երկրին անհրաժեշտ են կառուցողական բարեփոխումներ, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների խորացմանը վերաբերող այլ հարցեր ևս: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Արմեն Աշոտյանը պաշտոնապես դիմել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռոթգենին: Նամակը վերաբերում է գերմանական Rheinmetallընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրված մտադրությունների հուշագրին։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |