Մինչև 230 մլն դրամ լիզինգ՝ ագրոպարենային սարքավորումներին. Պետությունը կսուբսիդավորի մինչև 7%-ը19 հուլիսի 2018 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Կառավարության հուլիսի 19-ին նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակը ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ագրոպարենային ոլորտում գործող տնտեսավարողներին սարքավորումների ձեռքբերման համար լիզինգով տրամադրել մինչև 230 մլն դրամ, 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչև 11% տոկոսադրույքով, որի մինչև 7% սուբսիդավորում է, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս, լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով կանխավճար, լիզինգի հիմնական գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է առավելագույնը 3 ամիս, իսկ լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը լիզինգառուի մոտ առաջանում է լիզինգի տրամադրման պահից սկսած։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լիզինգի հիմնական գումարի 1,5 մլրդ դրամը տրամադրել մինչև 35 մլն դրամ կազմող լիզինգի առարկայի ձեռքբերմանը, որպեսզի ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռնվի ագրոպարենային ոլորտում գործող փոքր և միջին ձեռնարկություններին։ 2018 թվականի լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորվող գումարի չափը կազմում է մոտ 119,4 մլն դրամ, որը նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեից` «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցություն» ծրագրի բյուջեից, իսկ հաջորդող տարիներինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |