Պուտինը կոչ է արել մտածել ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցության հետևանքների մասին19 հուլիսի 2018 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը համարժեք է արձագանքելու ՆԱՏՕ-ի ագրեսիվ քայլերին՝ նրանք, ովքեր ձգտում են, որ Ուկրաինան և Վրաստանը անդամակցեն դաշինքին, պետք է մտածեն նման անպատասխանատու քաղաքականության հետևանքների մասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Նման ագրեսիվ քայլերին, որոնք անմիջական սպառնալիք են ստեղծում ՌԴ համար, մենք համարժեք ենք արձագանքելու: Մեր գործընկերները, որոնք սրման են գնում, ձգտում են, օրինակ, որ Վրաստանն ու Ուկրաինան ներառվեն դաշինքի ռազմական ուղեծրում, պետք է մտածեն նման անպատասխանատու քաղաքականության հնարավոր հետևանքների մասին»,-ասել է Պուտինը ՌԴ դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պուտինը նշել է, որ Եվրոպայում անվտանգության հիմքը համագործակցությունն ու վստահությունն են: «Եվրոպայում անվտանգության և կայունության ապահովման բանալին գործակցությունն ընդլայնելն ու վստահությունը վերականգնելն է, ոչ թե ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի նոր ռազմակայաններ և ռազմական ենթակառուցվածքներ ստեղծելը, ինչը տեղի է ունենում»,-ասել է Պուտինը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանն ապագայում դաշինքի անդամ կդառնա, դա հաստատվել է գագաթնաժողովում և կազմակերպությունը կշարունակի նախապատրաստել այդ գործընթացը: Իսկ Բրյուսելում ընդունված հայտարարությունում ՆԱՏՕ-ն հաստատել է, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա |