Լուիս Էնրիկեն՝ Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ![]() 19 հուլիսի 2018 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Լուիս Էնրիկեն պաշտոնապես ներկայացվել է որպես Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ: Միջոցառումը տեղի է ունեցել Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կենտրոնակայանում՝ Մադրիդի արվարձանում: Լուիս Էնրիկեն փաստացի գլխավորեց Իսպանիայի հավաքականը հուլիսի 9-ին ՝ փոխարինելով Ֆերնանդո Յերոյին, որը գլխավորում էր թիմը աշխարհի առաջնությունում: Իսպանացիները զիջեցին Ռուսաստանի հավաքականին 1/8 եզրափակչում 11-մետրանոցների արդյունքում: Յերոն գլխավոր մարզիչ էր նշանակվել աշխարհի առաջնությունից առաջ, գրում է ՌԻԱ Նովոստին: Լուիս Էնրիկեն մինչև վերջերս աշխատում էր «Բարսելոնայի» հետ, որը մարզել է 2014-2017թթ.: Նրա ղեկավարությամբ թիմը դարձավ Իսպանիայի կրկնակի չեմպիոն, երկրի Գավաթի խաղարկության եռակի հաղթող, Չեմպիոնների լիգայի հաղթող: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |