ԿԳ նախարարը կողմ է 12-ամյա կրթությանը![]() 19 հուլիսի 2018 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ տասնամյա կրթությանը, պետք է ունենա կրթության և գիտության նոր նախարար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել էԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ես կողմ եմ 12-ամյա կրթությանը և հասարակության այդ հատվածին, չեմ ասում կարճ ժամանակում, բայց մեկ, երկու, երեք տարու,մ կհամոզեմ, որ 12-ամյա կրթությունը լավ համակարգ է», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ 12-ամյա կրթական համակարգը հնարավոր է առաջիկայում չեղարկվի: Այդ մասին նորանշանակ նախարարն ասել էր մայիսին: Ըստ նախարարի, այդ կրթական համակարգը չի արդարացրել իրեն: Նա նշել էր, որ գործընթացն այս ուսումնական տարում հազիվ թե իրականություն դառնա, սակայն նախարարության հրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկն է: Այս մասին գրել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը: ՀՀ-ում 12-ամյա կրթությունը պարտադիր է դարձել 2017 թվականի սեպտեմբերի մեկից: Մինչև այդ պարտադիր էր 9-ամյա կրթությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |