ՀԱԷԿ-ում պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները կավարտվեն օգոստոսի 1-ին![]() 19 հուլիսի 2018 - 18:02 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ատոմային էլեկտրակայան» («ՀԱԷԿ») ՓԲԸ-ում հունիսի 1-ից սկսվել է 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները (ՊՆՎ), որի ավարտը նախատեսված է մինչև 2018թ. օգոստոսի 1-ը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը կառավարության հուլիսի 19-ի նիստում նշել է, որ ՀԱԷԿ-ի վերագործարկման ժամկետի յուրաքանչյուր օր ուշացումը էներգոհամակարգին կբերի մոտ 220 մլն դրամի վնաս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է ՀԱԷԿ-ի գնումների գործընթացով և նշել, որ մի քանի օր առաջ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում այս ուղղությամբ որոշ հարցեր դեռևս բաց են մնացել: Նա առաջարկել է որոշմանը հավանություն տալ լրացուցիչ քննարկումից հետո միայն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |