Վերին Գետաշենի բուժամբուլատորիայի տնօրենը յուրացրել է բենզինը![]() 20 հուլիսի 2018 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բուժամբուլատորիայի տնօրեն Արսեն Ղուկասյանը պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում գտնվող «ԳԱԶել» մեքենայով շտապ օգնության կանչեր իրականացնելու համար 2015-2018 թվականներին ստացել է մեկ միլիոն դրամից ավելի գումարի բենզին, սակայն վառելիքն ըստ նպատակի չի օգտագործվել, այլ յուրացվել է տնօրենի կողմից: Խախտումը պարզվել է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում: Պարզվել է նաև, որ այդ նույն ժամանակահատվածում ամբուլատորիայում որպես վարորդ գրանցված անձինք փաստացի չեն հաճախել աշխատանքի, բայց աշխատավարձ ստացել են, որի արդյունքում էլ պետությանը պատճառվել է խոշոր չափի՝ մոտ 2.760.000 դրամի վնաս, հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Նախապատրաստվում են նյութեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |