Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով նախկին ոստիկան է ձերբակալվել![]() 20 հուլիսի 2018 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետաքննության շրջանակում նախկին ոստիկան է ձերբակալվել: Ձերբակալվածի անունն ու պաշտոնը չեն հրապարակվել: Կասկածյալին ձերբակալել են Անկարայում, հարցաքննության ժամանակ նա հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները, գրում է «Վեդոմոստին» թուրքական «Անադոլու» գործակալության վրա հղումով: Իրավապահ մարմինների նախկին աշխատակիցը մեղավոր է ճանաչվել ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակից լինելու մեջ: Անդրեյ Կարլովի վրա հարձակումը տեղի է ունեցել 2016-ի դեկտեմբերի 19-ին, երբ նա ելույթ էր ունենում ցուցահանդեսի բացմանը: Դեսպանը մահացավ ստացած հրազենային վերքերից: Դիվանագետի վրա կրակած 22-ամյա Մերթ Ալթինթաշը սպանվեց ոստիկանական գործողության ժամանակ: Ըստ քննության, հարձակվողը կապ ուներ Գյուլենի հետ և անձամբ էր նրան ճանաչում: Սպանության հետաքննության շրջանակում ավելի վաղ ձերբակալվել էր 7 մարդ, այդ թվում թուրք մեդիամագնատ, Guru խմբի գլխավոր տնօրեն Հայրեդդին Այդինբաշը, ինչպես նաև ցուցահանդեսի կազմակերպիչը, որտեղ սպանվել էր դեսպանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |