Արարատ Խանդոյան. Հայաստանում միայն «իշխանիկների» տեղերն են փոխվել![]() 20 հուլիսի 2018 - 11:49 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռերն» անպայման մասնակցելու են ընտրություններին, սակայն դեռևս քննարկման փուլում է, թե ինչ ձևաչափով: Այդպիսի հայտարարություն է արել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արարատ Խանդոյանը Galatv-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում տված հարցազրույցում: «Իրականում Հայաստանում ոչինչ չի փոխվել, միայն «իշխանիկների» տեղերն են փոխվել»,-ասել է նա: Նրա դիտարկմամբ, գործող իշխանությունները, որ նախկինում բարձրաձայնում էին Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին, շարունակում են անազատության մեջ պահել նախկին իշխանության օրոք ազատազրկված քաղբանտարկյալներին: «Սասնա ծռերը» զինված խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ է պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։ «Սասնա ծռերի» գործով տասնյակից ավելի ամբաստանյալ արդեն ազատության մեջ է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |