Փաստաբաններ. Պավլիկ Մանուկյանի հայտարարությունն էապես չի ազդի ընդհանուր գործի վրա![]() 20 հուլիսի 2018 - 12:27 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի հուլիսի 18-ին դատական նիստի ժամանակ արված հայտարարությունները չեն կարող էական նշանակություն և ազդեցություն ունենալ ոչ ընդհանուր գործի ընթացքի, ոչ էլ «Սասնա ծռերի» խափանման միջոցները փոխելու միջնորդությունների լուծման վրա։ Այդ մասին հայտարարություն են տարածել փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Մուշեղ Շուշանյանը։ «Երբ դատավարությունը կհասնի Պավել Մանուկյանի հայտարարության մեջ մատնանշված փաստական հանգամանքների քննության փուլին, Պավել Մանուկյանը կարող է այդ փաստերի վերաբերյալ ցուցմունք տալ, որի արժանահավատությունը կգնահատվի գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելու, ստուգելու ճանապարհով»,- ասվում է նրանց ֆեյսբուքյան գրառման մեջ։ «Սասնա ծռերի» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը հուլիսի 18-ին դատարանում աղմկահարույց բացահայտում է արել։ Նա հայտարարել է, որ ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի դեմ պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը: Պավել Մանուկյանը ևս մեկ անակնկալ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Արմեն Բիլյանին առաջադրված մեկ այլ հոդվածով մեղադրանքը, որն առնչվում է ՊՊԾ-ում տեղադրված բանկոմատը բացելուն, նույնպես կապ չունի Բիլյանի հետ: Բանկոմատի գրոհի հեղինակն, ըստ նրա, Մխիթար Ավետիսյանն է: ՊՊԾ գնդում հարձակման ընթացքում, ըստ ՀՔԾ հաղորդագրության, զինված խմբի անդամ Արմեն Բիլյանի կողմից հրազենային վիրավորումից սպանվել է գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից՝ ՊՊԾ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը։Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |