WhatsApp-ը կսահմանափակի հաղորդագրությունները միանգամից մի քանի չաթ ուղարկելու գործառույթը20 հուլիսի 2018 - 15:58 AMT PanARMENIAN.Net - WhatsApp-ը կսահմանափակի հաղորդագրությունները միանգամից մի քանի չաթ ուղարկելու գործառույթը: Այդ մասին ասվում է ծառայության բլոգում: Սահմանափակումը կվերաբերի բոլոր օգտատերերին, սակայն, առավելապես, Հնդկաստանի բնակիչներին: «Մենք սկսել ենք հաղորդագրությունների ուղարկման սահմանափակման փորձարկումները, որը կվերաբերի մեսենջերի բոլոր օգտատերերին: Հնդկաստանում, որտեղ մարդիկ ավելի շատ հաղորդագրություններ են ուղարկում, քան ցանկացած այլ երկրում, կփորձարկենք ստորին շեմը՝ միանգամից 5 չաթի ուղղությամբ, և կվերացնենք հաղորդագրություններ արագ ուղարկելու կոճակը»,-սսվում է բլոգում: Ընկերությունում նշել են, որ այդ փոփոխությունները թույլ կտան «պահպանել WhatsApp-ն» այնպիսին, ինչպիսին այն մշակվել է՝ որպես հավելված անձնական հաղորդագրությունների համար, գրում է «Վեդոմոստին»: Ավելի վաղ WhatsApp-ը սկսել էր նշել փոխանցված հաղորդագրությունները:«Նշման շնորհիվ դուք կկարողանաք հասկանալ, իրոք հաղորդագրությունը ձեր ընկերը կամ բարեկամն է գրել, թե ձեզ փոխանցվել է մեկ այլ անձի գրած հաղորդագրություն»,-պարզաբանել է ընկերությունը: Ընկերությունը նման որոշում է կայացրել Հնդկաստանի իշխանությունների կողմից խիստ քննադատությունից հետո: Պատճառը բռնության այն ալիքն է, որը սկսվեց երկրում WhatsApp-ի միջոցով տարածված լուրերի պատճառով: Հուլիսի սկզբին հնդիկների մի խումբ ինքնադատաստան տեսավ Մահարաշտրա նահանգում՝ սպանելով 5 մարդու, որոնք, իբր, մեղսակից են երեխաների առևտրին: Նրանց մեղավորության մասին լուրը տարածվել էր WhatsApp-ով՝ միմյանց հաղորդագրություններ ուղարկելու միջոցով: Հնդկաստանի կառավարությունը դիմել էր Facebook ընկերությանը, որին պատկանում է մեսենջերը, և պահանջել միջոցներ ձեռնարկել, որ սադրիչ տեղեկատվությունը չտարածվի: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |