ՀՀ նախագահ. Հայ-ռուսական դաշնակցային գործակցությունը պետք է ինտենսիվ զարգանա![]() 20 հուլիսի 2018 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է և պետք է ինտենսիվ զարգանա՝ ի նպաստ հայ և ռուս ժողովուրդների շահերի: Այդ մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան և Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ և հնարավորություններ» գիտաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը: Նախագահն ընդունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովին, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի հարցերի ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Գուսևին և Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի տարածաշրջանային և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի և Գորչակովի հիմնադրամի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովին: Ողջունելով նրանց, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ գիտաժողովը դրական ազդեցություն կունենա հայ-ռուսական միջպետական հարաբերությունների զարգացման վրա:Զրուցակիցները համակարծիք են եղել, որ չպետք է սահմանափակվել ձեռք բերածով. անհրաժեշտ է հայ-ռուսական բարեկամության լավագույն ավանդույթները պահպանելով՝ ձգտել առավելագույնս օգտագործել տարբեր ոլորտներում առկա մեծ ներուժը, նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու նոր ուղիներ և հնարավորություններ: Նախագահ Արմեն Սարգսյանը ողջույնի ուղերձ է հղել «Հայաստան և Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ և հնարավորություններ» գիտաժողովի մասնակիցներին, որում մասնավորապես ասված է.«Գիտաժողովի կազմակերպումը մեկ անգամ ևս վկայում է Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության փոխվստահելի ռազմավարական համագործակցության և այն հետագայում ավելի խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին:Հատկանշական է, որ միջպետական համագործակցության հետագա ամրապնդմանը միտված համատեղ ջանքերը վայելում են մեր երկրների հասարակության լայն շրջանակների աջակցությունը, իսկ վստահության և փոխըմբռնման մթնոլորտը հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել հեռանկարային նոր ծրագրեր: Հանրապետության նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |