ՀՀ-ում չժանգոտվող պողպատից սարքավորումներ արտադրող գործարան կբացվի![]() 20 հուլիսի 2018 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում չժանգոտվող պողպատից սարքավորումների արտադրության նոր գործարան կբացվի՝ 850 000 դոլար ներդրմամբ: Բիզնես Արմենիայում համագործակցության հուշագիր է ստորագրվել՝ Բիզնես Արմենիայի անունից փաստաթուղթը ստորագրել է Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը, իսկ ներդրողի անունից «ԱՐԳԱ-Յուրոսթիլ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Սալխանյանը։ Հուշագրով նախատեսվում է, որ Բիզնես Արմենիան, ինչպես ծրագրի իրականացման նախնական փուլում, հետագայում ևս ներդրումների ցանկացած փուլում և արտահանման խթանման նպատակով կշարունակի աջակցությունը։ Նոր գործարանի շինաշխանքները մեկնարկել են 2017-ի հոկտեմբերին, նախատեսվում է, որ կավարտվեն առաջիկա ամիսներին։ Արտադրությունը հիմնվում է Կոտայքի մարզում, կապահովվի 24 աշխատատեղ։ «Ներդրումների հաջորդ փուլում նախատեսվում է արտադրական սարքավորումների և հումքի ներմուծում, որի ընթացքում կկիրառվի պետական աջակցություն։ Արդեն ամիսներ անց սպասվում է, որ գործարանը կսկսի աշխատել և արտադրել չժանգոտվող պողպատից արդյունաբերական վառարանների, հացաթխման, արտադրական խոհանոցների սարքավորումներ։ Ընկերությունը կապահովի նախագծում, արտադրություն, տեղադրում և սպասարկում»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը։ «Ներկայում հայաստանյան հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները, դպրոցները, բիզնես կենտրոններն այդ սարքավորումները ներկրում են։ Մինչդեռ մեր ընկերությունը հավաստագրվելու է ISO9001 և ISO14001, OHSAS18001 ստանդարտներով և միանգամայն մրցունակ է լինելու տեղական ու միջազգային շուկաներում։ Մեր արտադրանքը ներկրվողը տեղականով փոխարինելու շատ լավ հնարավորություն է լինելու»,- նշել է «ԱՐԳԱ-Յուրոսթիլ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Սալխանյանը։ «Գործարանի հիմնադիր «Սալտեկ» ընկերությունն ավելի քան 40 տարվա փորձ ունի, որի արտադրանքը ներկայացված է ավելի քան 90 երկրներում։ «Սալտեկը» հայաստանյան գործարանը հիմնում է «Ջիրո Ստեյնլես Ստիլ» ընկերկերության հետ համատեղ։ Արտահանման շուկա է դիտարկվում Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը և Իրանը»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հակ Միրզոյանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |