Ղուլյանը և Ռոշբլուանը Արցախ-Ֆրանսիա կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկել20 հուլիսի 2018 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսուա Ռոշբլուանը, անկախ կարգավիճակից, Արցախի ժողովրդի լավագույն բարեկամներից է, ում մշտապես ուրախ են ընդունել: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավորi հանդիպմանը: Ողջունելով հյուրին՝ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի ազգային հավաքականի տարած հաղթանակի առթիվ: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ֆրանսիացի նախկին պատգամավորը վստահեցրել է, որ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նոր ղեկավարությունը ունի բավարար ներուժ ընթացիկ ծրագրերը կյանքի կոչելու և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու հարցում: Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է նաև, որ ինքը և իր գործընկերները հումանիտար հարցերում Արցախին օժանդակելու ինստիտուցիոնալացված նոր ձևաչափ կգտնեն և կշարունակեն համագործակցությունը հարազատ դարձրած երկրի ժողովրդի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բարեկամության շրջանակների միջև փոխգործակցությանը, Արցախում ֆրանսախոսության զարգացմանը, ներքաղաքական և տարածաշրջանային իրադրությանը վերաբերող հարցերի շուրջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել: Հուլիսի 18-ին ընդունելով նրան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է ՀՀ անձնագիրը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից |