Փաշինյան. ՌԴ-ն տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու բոլոր լծակներն ունի![]() 20 հուլիսի 2018 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը: «Համոզված եմ, ու, կարծում եմ՝ բոլորս ենք համոզված, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար: Չեմ կարող հավատալ, որ ՀՀ ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում: Չեմ կարող հավատալ նաև, որ Ադրբեջանի նախագահը կհամաձայնվի որևէ սադրանքի առանց աշխարհաքաղաքական պայմանների առկայության»,-ասել է նա: Վարչապետը հավելել է նաև, որ, հետևաբար, պետք է բոլոր պայմանագրային փոխադարձ պարտավորությունների նկատմամբ լինենք առավել նախանձախնդիր: Նա ասել է նաև, որ եթե, այնուամենայնիվ, ռազմական գործողություններ սկսվեն, պետք է պատրաստ լինենք պատերազմի, և պատրաստ լինենք ազգովի: Վարչապետը կրկին շեշտել է, որ չի հավատում, որ Ռուսաստանը դա թույլ կտա: Վարչապետը հայտարարել է նաև, որ բացառում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման այնպիսի տարբերակ, որն ընդունելի չի լինի ժողովրդի համար: «Երբ ասում ենք փոխզիջումային տարբերակ, նշանակում է, որ կա երկու կողմ, որոնք պատրաստ են որոշակի փոխզիջումների: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու ենք մենք ուզում քննարկել փոխզիջման գնալու մեր պատրաստակամությունը, երբ ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ փոխզիջման։ Երբ որ մենք ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը ևս հակված է փոխզիջման, այդ շամանակ կքննարկենք, ազգովի կքննարկենք, թե մեզ համար փոխզիջման սահմանը որն է», - ասել է վարչապետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |