Զինվորներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կկանոնակարգվի![]() 20 հուլիսի 2018 - 15:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների աշխատակիցների ներգրավմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու, զորամասերում հասցեատերերին հանձման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև հասարակության շրջանում անհարկի շահարկումները բացառելու նպատակով: Աշխատանքային խումբը կանոնակարգելու է ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության պետ` Ալեքսանդր Ավետիսյանը: Աշխատանքային խմբի առաջարկները համաձայնեցվելու են պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանի հետ, որից հետո մշակվելու է համապատասխան կարգ և մինչև սեպտեմբերի 30-ը ներկայացվելու է ՀՀ պաշտպանության նախարարի հաստատմանը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |