Փակ ճանապարհների պատճառով Ամուլսարում բնապահպանական կառավարումը հնարավոր չէ20 հուլիսի 2018 - 15:20 AMT PanARMENIAN.Net - «Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն երրորդ անգամ նամակ է հղել համապատասխան իրավասու մարմիններին՝ մեկ անգամ ևս տեղեկացնելովվ, որ դեպի Ամուլսարի հանք տանող «ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը, օրինակ՝ մակերևութային ջրերի հոսքերի վերահսկումը և իրականացնել բնապահպանական մշտադիտարկումներ»: Ընկերությունը հունիսի 22-ից մինչ օրս չի կարողանում վերահսկել նաև փոշու նստվածքների կուտակումը, օդի որակի պասիվ մոնիտորինգը և այլն: Այդ մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ: Նախորդ երկու նամակներում մասնավորապես նշված էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերության անձնակազմը և առհասարակ ընկերությունն այս պահին չի կարող պատասխանատվություն կրել Ամուլսարի տարածքի համար, քանի դեռ ճանապարհները փակ են, և ընկերությունը չի կարողանում իրականացնել իր պարտականությունները: Բնապահպանական իրավիճակը հանքավայրի տարածքում դուրս է վերահսկողությունց, ինչը անընդունելի է՝ մասնավորապես հորդառատ անձրևները կարող են հանգեցնել բնապահպանական չափանիշների շեղումերի։ Ընկերությունը խնդրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել Ամուլսարի տարածք իր աշխատակիցների անարգել մուտքը ապահովելու ուղղությամբ, այլապես կարող են լինել բնապահպանական հետևանքներ: Արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին: Հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Ջերմուկ: Նա հանդիպել է «Հայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչ Լևոն Գալստյանի և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ, լսել Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ նրանց մտահոգություններն ու փաստարկները: Ընթերցեք նաև. Ամուլսարի «կողմն» ու «դեմը». Բնապահպանների, «Լիդիանի» ու իշխանության փաստարկները Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |