Կեղծ օղի արտադրելու համար Ալեքսանյանի հետ առնչվող ՍՊԸ-ն տուգանվել է 10 մլն դրամով![]() 20 հուլիսի 2018 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կեղծ օղի արտադրելու համար 10 մլն դրամով տուգանել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա և Գ» ՍՊ ընկերությանը, հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել NEMIROFF («ՆԵՄԻՐՈՖՖ») ապրանքային նշանի սեփականատեր հանդիսացող «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը, հայտնելով, որ հայկական շուկայում առկա են նշված ապրանքային նշանով կեղծ օղիներ, ինչը որոշակիորեն խոչընդոտում է իրենց գործունեությանը: NEMIROFF-ը 2005 թվականին գրանցվել է Մտավոր սեփականության գործակալության կողմից, ինչը նշանակում է, որ այն պաշտպանված է պետության կողմից: Պարզել է, որ սպիրտային խմիչքների շրջանառության ոլորտում գործող «Ա և Գ» ընկերությունն արտադրում և իրացնում է նույն՝ NEMIROFF ապրանքային նշանով՝ Український мед անվանումով օղիներ: «Ա և Գ» ընկերությունը 2016 թվականի կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված երկու անվանման օղու գծով անբարեխիղճ մրցակցության գործողության իրականացման համար Հանձնաժողովը ենթարկել է պատասխանատվության՝ յուրաքանչյուր օղու գծով 5 մլն դրամի չափով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |