Հրդեհ՝ Հաղթանակ զբոսայգում. Դեպքի վայրում է երկու մարտական հաշվարկ

Հրդեհ՝ Հաղթանակ զբոսայգում. Դեպքի վայրում է երկու մարտական հաշվարկ

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին, ժամը 14:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դեպի Հաղթանակ զբոսայգի տանող ճանապարհին հարակից լանջում այրվում է բուսածածկ տարածք, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին:

Նշվում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---