Մասիս Մայիլյան. Կարգավորումը պետք է հիմնված լինի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա![]() 20 հուլիսի 2018 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Արցախի դիրքորոշումը մնում է անփոփոխ. հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ ելույթ ունենալով ԱԳՆ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների և արտերկրում մշտական ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ: Նա նշել է, որ Արցախի միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը և ապակենտրոնացված համագործակցության զարգացումը պիտի մնան արտաքին քաղաքական գործունեության առանցքը, ինչպես նաև հետագա նախագծերի իրականացման կողմնորոշիչը: Արցախի ԱԳՆ ղեկավարը հավելել է նաև, որ արտաքին քաղաքական խնդիրների հաջողությամբ իրագործումը կախված է նաև նպատակաուղղված և գրագետ տեղեկատվական քաղաքականությունից՝ շեշտելով արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների կարևոր դերը՝ միջազգային հանրությանն արցախյան իրողությունների մասին օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու և երկրի դրական վարկանիշն ամրապնդելու գործում՝ օգտագործելով ինչպես առկա ռեսուրսները, այնպես էլ ներգրավելով նորերը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Խորհրդակցության ընթացքում արտերկրում Արցախի Հանրապետության դիվանագիտական առաքելությունների ղեկավարները ներկայացրել են դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները նստավայր երկրներում։ Խորհրդակցության արդյունքներով Մասիս Մայիլյանը տվել է համապատասխան հանձնարարականներ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին, անդրադառնալով բանակցություններին Արցախի մասնակցությանը, ասել է, որ առանց Արցախ ժողովրդի մասնակցության ԼՂ հարցի լուծում չի կարող լինել։Նա նշել է, որ բոլոր աշխատանքային փաստաթղթերում արձանագրված է, որ Արցախի հարցի կարգավորման վերջնական փուլում Ստեփանակերտը պետք է լիարժեք ներգրավված լինի գործընթացում։«Եթե մենք խոսում ենք Արցախի հարցի վերջնական կարգավորման մասին, ուրեմն՝ Արցախը պետք է ներգրավված լինի, սա չի նշանակում, որ մենք չենք կարող խոսել ընդհանրապես, որովհետև կարող են լինել քննարկումներ, թեմաներ, այդ թվում՝ այս թեմայի քննարկումը:...», - ասել է վարչապետը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |