Facebook-ն արգելափակել է ևս մեկ ընկերության հավելվածները օգտատերերի տվյալների արտահոսքի մտավախությունից

Facebook-ն արգելափակել է ևս մեկ ընկերության հավելվածները օգտատերերի տվյալների արտահոսքի մտավախությունից

PanARMENIAN.Net - Facebook ընկերությունը ստուգում է վերլուծական Crimson Hexagon ընկերությանը, քանի որ մտավախություն ունի, որ օգտատերերի տվյալների արտահոսք կա: Գործակցությունն ընկերության հետ կասեցված է, հավելվածները Facebook-ում և Instagram-ում`արգելափակված:

Մասնավորապես Facebook-ի մտահոգությունն է առաջացրել ընկերության պայմանագրերն ԱՄՆ և այլ երկրների կառավարությունների հետ օգտատերերի հրապարակային տվյալների վերլուծության վերաբերյալ, գրում է «Կոմերսանտը» The Wall Street Journal-ի վրա հղումով:

Ինչպես գրում է պարբերականը, Facebook-ը գործնականում չի վերահսկել հավաքված տվյալները, կնքված պայմանագրերի մի մասը նախնական հավանություն չի ստացել սոցցանցի կողմից:

Մարտին Facebook-ը հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ հայտնի դարձավ, որ ավելի քան 87 մլն օգտատերի տվյալի արտահոսք է եղել Cambridge Analytica ընկերության միջոցով: Հուլիսի 1-ին ԱՄՆ Կոնգրեսը հայտնեց, որ Facebook-ը կիսել է տվյալները 52 ընկերության հետ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---