Մայիսին Հայաստանի սահմանը պաշտպանող ՌԴ սահմանապահ ուղեկալներում ռուս զինծառայողներին կփոխարինեն հայերը

PanARMENIAN.Net - Մայիսին Հայաստանի սահմանը պաշտպանող ՌԴ սահմանապահ ուղեկալներում ռուս զինծառայողներին կփոխարինեն նրանց հայ հասակակիցները: Ինչպես այսօր հայտնել են Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային ծառայության վարչության մամլո ծառայությունում, մայիսին Հայաստանի սահմանի առանձին հատվածները պահպանող ՌԴ սահմանապահ ուղեկալներից կզորացրվեն վերջին ռուս զինակոչիկները: Մամլո ծառայությունում նշել են, որ մինչ ընթացիկ տարվա ավարտը ՌԴ Սահմանապահ ծառայությունը պետք է լիովին անցնի սահմանապահ ուղեկալների համալրման պայմանագրային ձեւի: Ուստի, ըստ 1992թ. միջկառավարական պայմանագրի, իրենց ծառայությունն ավարտած ռուս սահմանապահներին կփոխարինեն հայ զորակոչիկները, հաղորդում է «Վեստին»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---