ԶԼՄ. Իրանը ծավալուն կիբերհարձակումներ է պատրաստում ԱՄՆ և Եվրոպայի ենթակառուցվածքների վրա![]() 21 հուլիսի 2018 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Իրանը ծավալուն կիբերհարձակումներ է պատրաստում ԱՄՆ և Եվրոպայի պետական և մասնավոր օբյեկտների ենթակառուցվածքների վրա: Այդ մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը ԱՄՆ վարչակազմում սեփական աղբյուրների վրա հղումով: «Իրանի հաքերները հիմքեր են նախապատրաստում ԱՄՆ և Եվրոպայի ենթակառուցվածքների վրա լայնածավալ հարձակման համար: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ն իրազեկում է իր դաշնակիցներին, ամրապնդում պաշտպանունակությունը և մշակում հակահարձակման հնարավոր տարբերակները, հայտնել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները»,-ասվում է հեռուստաընկերության նյութում, գրում է Ինտերֆաքսը: Սակայն, ըստ հեռուստաընկերության, չնայած Իրանը պատրաստականության է բերել կիբերզենքը, նախանշաններ, որ հարձակումն անխուսափելի է, չկան: Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ միջուկային պայմանագրից դուրս գալու և այդ երկրի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին: Նա բացատրեց համաձայնագրից դուրս գալը նրանով, որ Թեհրանը շարունակում է ուրանի հարստացումը և միջուկային զենքի մշակումը: ԵՄ երկրները, ինչպես նաև ՌԴ-ն, հայտարարեցին, որ կպահպանեն պայմանավորվածությունները, Իրանը նույնպես դեռ չի դուրս եկել գործարքից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |