Գյուղերի զարգացման ծրագրով «Շահարտ» ՍՊԸ-ն ավելի քան 43 մլն դրամ է յուրացրել (վիդեո) 21 հուլիսի 2018 - 14:41 AMT PanARMENIAN.Net - «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի գրասենյակի» պատվերով 2016-17 թթ. ընթացքում «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի իրականացման շրջանակում չարաշահումների արդյունքում «Շահարտ» ՍՊԸ-ն յուրացրել է ավելի քան 43 միլիոն դրամ, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Պարզվել է, որ գրասենյակի և շինարարական մի շարք կազմակերպությունների միջև կնքվել են յոթ մարզի համայնքներում ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ մոտ 13 մլրդ դրամի շինարարական կապալի պայմանագրեր, սակայն կապալառուն, օգտվելով պատվիրատուի աշխատակիցների անբարեխիղճ վերաբերմունքից, կատարողական կեղծ ակտեր կազմելու եղանակով յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ: Մասնավորապես, գրասենյակի և «Ագաթ-777» ՍՊ ընկերության միջև կնքվել է Արագածոտնի չորս գյուղում աշխատանք կատարելու պայմանագիր« որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ երկուսուկես միլիարդ դրամ: Այնուհետև «Ագաթ-777» ՍՊԸ-ն ենթակապալի պայմանագիր է կնքել «Շահարտ» ՍՊԸ-ի հետ« ըստ որի նրան է փոխանցել երկու գյուղի աշխատանքը, որի արժեքը կազմել է 850 մլն դրամից ավելի: Չնայած խիստ թերի աշխատանքներին՝ կազմվել են ամբողջական ծավալով աշխատանքի կեղծ կատարողականներ, իսկ հսկողություն իրականացնող «ՆՊԱՓ» ՓԲԸ աշխատակիցներն ու գրասենյակի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամները ստորագրել են ակտերը և ավարտված աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրությունները: Արդյունքում «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 միլիոն դրամ: Հարուցվել է քրեական գործ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |