«Քոնչո» մականունով «օրենքով գողը» ձերբակալվել է (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 02։30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել «օրենքով գող» «Քոնչո« մականունով Նորայր Փիլոյանին. նա ձերբակալվել է, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտբերվեցին և առգրավվեցին ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի փականով դանակ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |