Facebook-ը, Twitter-ը, Google-ը և Microsoft-ը պայմանավորվել են պարզեցնել օգտատերերի տվյալների փոխանցումը![]() 21 հուլիսի 2018 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը, Twitter-ը, Google-ը և Microsoft-ը պայմանավորվել են պարզեցնել օգտատերերի տվյալների փոխանակումը առցանց ծառայությունների միջև, ինչպես նաև բարելավել անձնական տեղեկությունների պաշտպանվածությունը: Այդ մասին հայտնում է Facebook-ի բլոգը: Տվյալների փոխանցման նախագծի՝ Data Transfer Project-ի շրջանակում աշխատում են այն բանի վրա, որ հնարավորություն տան օգտատերերին օգտագործել ծառայություններից մեկում գրանցված անձնական տվյալները այլ ընկերությունների հավելվածներ մուտք գործելու համար: «Ցանկացած 2 ծառայության միջև տվյալների փոխանակումը կարող է բարդ լինել, քանի որ յուրաքանչյուրն իր կառուցվածքն ունի և տաբեր տիպի տվյալներ է օգտագործում»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է «Կոմերսանտը»: Մինչդեռ, օգտատերերը ցանկանում են ոչ միայն ազատ փոխանցել իրենց տվյալները մի ծառայությունից մյուսը, այլ նաև վստահ լինել,որ տեղեկությունները պաշտպանված են: Facebook-ում հուսով են, որ նախագծին, որը դեռ զարգացման նախնական փուլում է, կմիանան շուկայի նաև այլ մասնակիցներ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |