Վրաստանը մոտ 600.000 մ գազամուղ է վաճառել ադրբեջանական SOCAR-ի դուստր ձեռնարկությանը 9,5 մլն դոլարով![]() 21 հուլիսի 2018 - 15:29 AMT PanARMENIAN.Net - SOCAR Georgia Gas-ը, որն Ադրբեջանի Պետական նավթային ընկերության SOCAR-ի, դուստր ձեռնարկությունն է, գաղամուղեր է գնել Վրաստանի մի շարք շրջաններում`594.000 մ ընդհանուր երկարությամբ: Ըստ երկրի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության, գազի խողովակները ընկերությանն են փոխանցվել 21,3 մլն լարիով`9,5 մլն դոլարով, անմիջական վաճառքի միջոցով: Մասնավորապես, SOCAR Georgia Gas-ի սեփականությունն են դարձել Կասպի, Գարդաբանիի, Զեստաֆոնիի, Զուգդիդիի, Օզուրգեթի, Լագոդեխի, Ահմետի և Օնիի տարածքի խողովակաշարերը, գրում է bizzone.info-ն: Ըստ գործարքի պայմանների, գումարը պետք է ամբողջությամբ վճարվի 48 ամսում, իսկ 8,5 մլն լարին`36 ամսում: 2012-ին Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը դարձավ Իտերա-Գրուզիա ընկերության սեփականատերը, որը հանդիսանում է ITERA International Energy LLC-ի 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունը, փաստացի դառնալով բնական գազի միակ առաքիչն ու բաշխողը Վրաստանում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |