Ադրբեջանի հատուկ ծառայությունները Հայաստանի մոլորված քաղաքացիներին «դիվերսանտների» տեղ են դրել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված լուրն առ այն, թե իբր «ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական դիվերսիոն խումբ է վնասազերծվել», չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: «Իրականում դրանք ՀՀ քաղաքացիներ են` Վանիկ Նիկոլայի Զմբոյան (Գավառ), Արտյոմ Անդրանիկի Զոհրաբյան (Նորադուզ), Կարեն Ջիվանի Թորոսյան (Նորադուզ) եւ Աղասի Ատոմի Ենոքյան (Նորադուզ), որոնք գնացել են Խաչիկ գյուղում տեղակայված զինավան` իրենց զինծառայող ընկերոջ հետ տեսակցության: Այնուհետեւ, վերադառնալիս կորցրել են ճանապարհը եւ հավանաբար անցել Նախիջեւանի կողմ: «Ըստ մեր ունեցած տվյալների, վերոնշյալ քաղաքացիները ադրբեջանական անվտանգության մարմինների մոտ են, նրանց առողջական վիճակը նորմալ է: Հայկական կողմը դիմել է Կարմիր Խաչի միջազգային գրասենյակ` Բաքվի համապատասխան գրասենյակի հետ նրանց վերադարձը կազմակերպելու նպատակով»,-ասել է Շահսուվարյանը:



Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը լրատվություն էր տարածել, ըստ որի «ադրբեջանում ձերբակալվել են հայ հատուկ նշանակության ջոկատայիններ, որոնք սադրանք էին նախապատրաստում»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---