Ուկրաինական հեռուստաալիքը պատմել է Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցիներից մեկի մասին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ուկրաինական Օդեսայի մարզային հեռուստաալիքը ներկայացրել է Եվրոպայում հնագույն հայկական եկեղեցիներից մեկի պատմությունը: Պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանը TRC ODESA-ի եթերում պատմել է Բելգորոդ-Դնեստրովսկիի ճարտարապետության եզակի պատմական կոթողների՝ XIV-XV դարի հայկական եկեղեցու և տաճարի տարածքում գտնվող Սարմատյան դամբարանի մասին, հայտնում է AnalitikaUA.net-ը: Ավելի վաղ հետազոտողներ Դավիթ Դավթյանն ու Անդրեյ Կրասնոժոնը հետաքրքիր աշխատանք էին հրապարակել հայկական խաչքարերի և միջնադարյան Աքերմանի (Բելգորոդ-Դնեստրովսկի) տապանագրի մասին, որը նոր էջ է բացում հայկական տարածաշրջանի պատմության ուսումնասիրության մեջ: Ինչպես հայտնի է, Բելգորոդ-Դնեստրովսկիում է գտնվում Արևելյան Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Մարիամ Աստվածածինը: Կառույցը վերադարձվել է համայնքին, հայր Լևոն Ղուլյանի և Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ջանքերով: Եկեղեցին հայ համայնքին է փոխանցվել 2012-ի դեկտեմբերին, որից հետո անմիջապես սկսվեցին վերականգնման աշխատանքները Ֆելիքս Պետրոսյանի մեկենասությամբ:Վերականգնման աշխատանքների կազմակերպիչն ու ղեկավարը պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմության և մշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանն է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |