Մոտ 3 ամսում $60,8 մլն-ի կոռուպցիոն բնույթի իրավախախտում են բացահայտել

Մոտ 3 ամսում $60,8 մլն-ի կոռուպցիոն բնույթի իրավախախտում են բացահայտել

PanARMENIAN.Net - 2018 թվականի մայիսի 8-ից մինչև հուլիսի 20-ը կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է, ընդհանուր առմամբ, մոտ 29,2 մլրդ դրամի կամ $6,8 մլն-ի իրավախախտում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը:

«Դրանք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ», - գրել է նա:

Ավելի վաղ,ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարկային պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի արդյունքում հուլիսի 1-ի դրությամբ վերականագնվել է 20,6 մլրդ դրամի կամ մոտ $43 մլն-ի վնաս:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---