Հովհաննիսյան. Տոնոյանը չի խոսել ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի վերանայման մասին23 հուլիսի 2018 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է որոշ ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությունը, թե իբր ՀՀ-ն մտադիր է վերանայել երկրում ռուսական սահմանապահ զորքերի տեղակայման մասին պայմանագրի որոշ դրույթներ: Այդ մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ խոսքը պայմանագրերի որոշ կետերի թարմացման մասին է: Նա հավելել է նաև, որ Փանիկում ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանին ուղղված հարցում և պատասխանի մեջ որևէ «սահմանապահ բառ չկա և չկա որևէ վերանայել բառ»: «Նախարարը նկատի ուներ 102-րդ ռուսական ռազմակայանի թեման և խոսել է ոչ թե վերանայման, այլ ընդամենն այդ համաձայնագրի տեխնիկական կետերի լրացման մասին: Սահմանապահ զորքերի մասին խոսք ընդհանրապես չի եղել»,-ասել է Հովհաննիսյանը ՌԻԱ Նովոստի գործակալությանը: Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, թե իբր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով, հնարավոր պայմանագրաիրավային շտկումների մասին, իբր չի բացառել, որ ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին որոշ դրույթներ կարող են վերանայվել: Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ պետական սահմանի պահպանության համակարգը լիովին պահպանվել է ԽՍՀՄ ժամանակներից: ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը ՀՀ-ում 4 սահմանապահ ջոկատ ունի՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին հսկիչ անցակետ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Սահմանապահների ընդհանուր թիվը մոտ 4500 է: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |