Գնիշիկ գյուղում ոռոգման ջրի ներքին ցանց կկառուցվի23 հուլիսի 2018 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրը գյուղատնտեսության ոլորտում զարգացման պոտենցիալ ունի: Կան չմշակված՝ մոտ 15-20 հեկտար տնամերձ վարելահողեր, արդեն ստեղծված, բայց խնամք պահանջող պտղատու այգիներ, որոնցից ստացվող արդյունքը հեռու է գոհացուցիչ լինելուց: Գյուղացու ջանասիրությունն ու համառությունը բավարար չեն, երբ հողի բերքատվությունն ակնկալվող քանակից քիչ է շուրջ չորս անգամ: Գյուղացու ծախսը գերազանցում է ստացվող եկամուտը: Տեղում կա ոռոգման ջրի խնդիր, որն անհնար է լուծել բացառապես համայնքային բյուջեով: Աշխատանքներ իրականացվել են, սակայն դա բավարար չէ. ջուրը գյուղ է հասնում հոսակորուստներով: Անհրաժեշտ է կառուցել նաև ոռոգման ներքին ցանց: «Գնիշիկում հողերի բերքատվության մասին խոսելն անօգուտ է: Մշակաբույսերը թոշնում են, ծառերն էլ ջրվում են դույլերով, ինչը ոչ միայն ծանր, այլև անօգուտ աշխատանք է՝ հատկապես ամռան տապին: Ներքին ցանցի կառուցումը կլուծի 2 բնակավայրի՝ Գնիշիկի և Մոզրովի ոռոգման ջրի խնդիրը: Հարևան գյուղում հնարավոր կլինի նվազագույն ջանքերով առավելագույն օգուտ քաղել: Մոզրովում կա շուրջ 40 հա վարելահող: Կաթիլային ոռոգման եղանակով, հնարավոր կլինի պտղատու ծառեր մշակել կամ խաղողի այգի ստեղծել»,-ասել է Գնիշիկ և Մոզրով բնակավայրերի վարչական տարածքի ղեկավար Արա Լևոնյանը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Համայնքների զարգացման» ծրագրով, կաջակցեն խնդրով մտահոգ գյուղացիներին: Հնարավորինս արագ կկառուցվի ոռոգման ներքին ցանց, որի արդյունավետությունը կզգան ոչ միայն Գնիշիկ, այլև Մոզրով բնակավայրի բնակիչները: Ներկայում, իրենց այգիները պահպանելու համար, գնիշիկցիները ստիպված են լինում օգտվել Մոզրովի խմելու ջրից, ինչն իր հերթին խնդիր է ստեղծում հարևան բնակավայրի բնակիչների համար, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Գնիշիկում համատեղ ծրագրեր են իրականացնում 2015 թվականից: Չորս տարվա ընթացքում, գործակցող կողմերին հաջողվել է կարգավորել բնակավայրի խմելու ջրի խնդիրը. ամբողջությամբ կառուցվել է ներքին ցանց: Լուծվել է նաև լուսադիոդային (LED) համակարգով գործող՝ արտաքին լուսավորության և գյուղտեխնիկայի հարցը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |