Պաշտոնաթող գեներալներից կհավաքվեն ապօրինաբար նրանց տրված «գոլդ» համարանիշերը

Պաշտոնաթող գեներալներից կհավաքվեն ապօրինաբար նրանց տրված «գոլդ» համարանիշերը

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից ապօրինի հրամանով նրանց տրված «գոլդ» համարանիշերը հավաքելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում բացահայտված և օրենքով սահմանված կարգով ՀՀ վարչապետին զեկուցված հարցը արագ ընթացք ստացավ: Ոստիկանության և այլ իրավապահ մարմինների հետ գործակցությամբ փակելու ենք հայտնի արտոնյալների դարաշրջանը»,-նշել է Դավիթ Սանասարյանը:

Ավելի վաղ, օետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը նշել էր, որ ստուգումներ կսկսվեն Պաշտպանության նախարարությունում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---